Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 56. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 56. ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԻ ԳՈՒՅՔԱԳՐՈՒՄԸ

1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո` 30 օրվա ընթացքում, կառավարիչն իրականացնում է պարտապանի գույքի գույքագրում: Գույքի մեծ ծավալների դեպքում դատավորը կարող է երկարացնել գույքագրման ժամկետը ողջամիտ ժամկետով: Կառավարչի պահանջով պարտապանի համապատասխան աշխատակիցները պարտավոր են ներկա լինել և աջակցել գույքագրմանը:

Պարտապանի գույքի գույքագրման մասին կառավարիչը ծանուցում է պարտատերերի խորհրդին, իսկ այն ձևավորված չլինելու դեպքում` առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին: Այդ անձինք կարող են ներկա գտնվել գույքագրման աշխատանքներին, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ գույքագրումն իրականացնելու համար:

2. Գույքագրումը պետք է ընդգրկի պարտապանին պատկանող ամբողջ գույքը: Գույքագրման փաստաթղթերում նշվում է գույքագրման պահին գույքի հաշվեկշռային արժեքը:

3. Գույքագրման արդյունքներն ամփոփվում են գույքագրման ակտում, որը ստորագրում են կառավարիչը և գույքագրմանը մասնակցած պարտապանի ներկայացուցիչը: Պարտապանի ներկայացուցչի ստորագրությունը վկայում է, որ նա ներկա է եղել գույքագրմանը և երաշխավորում է, որ պարտապանին պատկանող ամբողջ գույքը գույքագրվել է: Գույքագրման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում պարտապանի ներկայացուցիչն ստորագրում է գույքագրման ակտը` կցելով դրան իր գրավոր առարկությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։