Հոդված 29. ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 29. ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
1. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է ապահովագրել իր անդամների քաղաքացիական պատասխանատվությունը սնանկության գործին մասնակցող անձանց պատճառված վնասի համար: Ապահովագրական գումարի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր անդամի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:
2. Կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը կարող է իր անդամների քաղաքացիական պատասխանատվության ապահովագրությունը փոխարինել ապահովագրական դեպոզիտով: Ապահովագրական դեպոզիտի գումարները կարող են ծախսվել բացառապես սնանկության գործին մասնակցող անձանց` կառավարչի կողմից պատճառված վնասը փոխհատուցելու համար: Ապահովագրական դեպոզիտի չափը չպետք է պակաս լինի յուրաքանչյուր կառավարչի համար նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից:
3. Ապահովագրական դեպոզիտի չափը սույն հոդվածով սահմանված նվազագույն չափից նվազելու դեպքում կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպությունը պարտավոր է 10-օրյա ժամկետում լրացնել այն:
4. Կառավարչի մեղքով պարտապանին և պարտատիրոջը պատճառված վնասի փոխհատուցման համար նրա գույքի անբավարարության դեպքում վնասի հատուցումն իրականացվում է կառավարիչների ինքնակարգավորվող այն կազմակերպության ապահովագրական դեպոզիտից կամ ապահովագրական գումարից, որի անդամ է հանդիսանում տվյալ կառավարիչը: