Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՑԻ ՀԱՐՈՒՑՈՒՄԸ

Հոդված 11. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ և ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 11. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ և ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼԸ

1. Պարտապանին սնանկ ճանաչելու նպատակով դատարան հայցադիմում կարող են ներկայացնել`

ա) պարտապանը` սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով.

բ) մեկ կամ մի քանի պարտատերերը համատեղ.

գ) դատական ակտերի հարկադիր կատարողը` սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում:

2. Սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնելու և այն հետ վերցնելու իրավունք ունեն`

ա) իրավաբանական անձանց անունից` օրենքով կամ կանոնադրությամբ վերապահված լիազորությունների սահմաններում գործող նրանց մարմինները կամ ներկայացուցիչները (այսուհետ` պարտապանի ղեկավար).

բ) անհատ ձեռնարկատիրոջ անունից` անհատ ձեռնարկատերը կամ նրա ներկայացուցիչը:

3. Մեկից ավելի պարտատերերի ներկայացրած հայցադիմումը կարող է հետ վերցվել միայն բոլոր դիմած պարտատերերի գրավոր համաձայնությամբ:

4. Հայցադիմումը կարող է հետ վերցվել միայն մինչև հայցադիմումը վարույթ ընդունելը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։