Հոդված 12. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՁևԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 12. ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԻ ՁևԸ և ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ
1. Հայցադիմումը դատարան է ներկայացվում գրավոր:
2. Հայցադիմումում պետք է նշվեն`
ա) դատարանի անվանումը, որին ներկայացվում է հայցադիմումը.
բ) իրավաբանական անձ-հայցվորի անվանումը, գտնվելու վայրը և պետական գրանցման տվյալները, ղեկավար անձանց տվյալները, անհատ ձեռնարկատեր-հայցվորի անունը, ազգանունը և բնակության վայրը.
գ) պարտապանի անվանումը (անունը), գտնվելու (բնակության) վայրը և պետական գրանցման տվյալները.
դ) պարտատիրոջ դրամական պահանջի չափը` նշելով պարտքի, վնասների, տուժանքի (տուգանքի, տույժի) չափերը` համապատասխան հաշվարկներով.
ե) պարտավորության կամ դրա մասի (մասերի) կատարման ժամկետը.
զ) հանգամանքները, որոնց վրա հիմնվում է պահանջը.
է) հայցապահանջի հիմքերը հաստատող ապացույցները.
ը) հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:
3. Հայցադիմումին կցվում են փաստաթղթեր, որոնք հավաստում են օրենքով նախատեսված դեպքերում սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարված լինելը և հայցապահանջը հիմնավորող հանգամանքները:
4. Հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Հայցադիմումին կից ներկայացվող փաստաթղթերը բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենը ներկայացնելու անհնարինությունը պետք է հիմնավորվի հայցվորի կողմից:
5. Պարտատիրոջ հայցադիմումը կարող է հիմնվել տարբեր պարտավորություններով միավորված պահանջների վրա:
6. Պարտատերերը կարող են միավորել իրենց պահանջները պարտապանի նկատմամբ և մեկ հայցադիմումով դիմել դատարան: Նման հայցադիմումն ստորագրում են պահանջները միավորած բոլոր պարտատերերը: