Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 4. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 4. ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
1. Սնանկության գործերը քննում են Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանի (այսուհետ` դատարան)` սնանկության գործեր քննող դատավորները (այսուհետ` դատավոր):
2. Սնանկության գործերը, այդ թվում` դրանցով կայացված վճիռների` վճռաբեկության կարգով վերանայումից և բեկանումից հետո, քննվում են միանձնյա: