Գլուխ 6 · ՊԱՐՏԱՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 44. ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉԼՐԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 44. ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՉԼՐԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից նրա` կատարման ժամկետը չլրացած բոլոր պարտավորությունների կատարման ժամկետները համարվում են լրացած, իսկ դրանցից բխող պահանջները բավարարվում են սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: