Գլուխ 7 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ
Հոդված 47. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
Հոդված 47. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ
1. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, մինչև նրա վերաբերյալ լուծարելու մասին որոշում ընդունելը, պարտապանի ղեկավարը գործում է կառավարչի վերահսկողության ներքո: Պարտապանի ղեկավարին արգելվում է պարտապանի գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքների իրականացումը` առանց կառավարչի համաձայնության:
2. Պարտապանին պատկանող գույքի տնօրինումը նրա լուծարումից հետո իրականացնում է կառավարիչը` սույն օրենքով սահմանված կարգով: Պարտապանի ղեկավարը լուծարումից հետո զրկվում է գույքը տնօրինելու և կառավարելու իրավունքներից: