Անցնել բովանդակությանը
Գլուխ 7 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՒՅՔԸ

Հոդված 54. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ և ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 54. ԵՐՐՈՐԴ ԱՆՁԱՆՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐԸ և ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԸ

1. Կառավարիչը կարող է պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում դիմել դատական կարգով հետ ստանալու`

ա) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները (այդ թվում` ոչ դրամային) պարտապանի նկատմամբ շահագրգիռ անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող հինգ տարվա ընթացքում.

բ) պարտապանի կատարած անհատույց փոխանցումները ցանկացած երրորդ անձանց, որոնք կատարվել են պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում.

գ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդած 90 օրվա ընթացքում կատարված ցանկացած փոխանցում (այդ թվում` ոչ դրամային).

դ) պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կատարված գործարքների, փոխանցումների և գույքի օտարումների հետևանքով պարտապանին պատճառված վնասը, որը հետևանք է իրացման և շուկայական արժեքի տարբերության:

2. Պարտապանին սնանկ ճանաչելուց հետո ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում կառավարիչը կարող է դիմել դատարաններ` պարտապանին սնանկ ճանաչելուն նախորդող երեք տարվա ընթացքում կնքված այն գործարքները անվավեր ճանաչելու պահանջով, որոնք ակնհայտորեն անշահավետ են եղել պարտապանի համար և (կամ) էականորեն նվազեցրել են պարտապանի ակտիվները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։