Անցնել բովանդակությանը
Գլուխ 8 · ՊԱՐՏԱՊԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Հոդված 60. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 60. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ

1. Ֆինանսական առողջացման ծրագիր կարող են ներկայացնել պարտապանը, կառավարիչը, ապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, չապահովված պահանջների առնվազն 1/3-ին տիրապետող պարտատերերը, ինչպես նաև պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի առնվազն 1/3-ին տիրապետող անձինք:

2. Ֆինանսական առողջացման ծրագիրը պետք է ներկայացվի մինչև պարտատերերի առաջին ժողովը: Կառավարչի կամ պարտատերերի խորհրդի միջնորդությամբ դատավորը կարող է երկարացնել ծրագրի ներկայացման ժամկետը ևս 30 օրով:

3. Պարտատիրոջ, պարտապանի կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալի 1/3-ին տիրապետող անձանց կողմից առաջարկված ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ծախսերը և դրա ընդունման համար անհրաժեշտ դատական ծախսերը կատարվում են առաջարկողի հաշվին: Կառավարչի կամ պարտապանի կողմից առաջարկված ֆինանսական առողջացման ծրագրի ծախսերը կատարվում են պարտապանի գույքի հաշվին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։