Հոդված 68. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 68. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՌՈՂՋԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Ֆինանսական առողջացման ծրագիրը կարող է դատավորի կողմից վաղաժամկետ դադարեցվել: Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերն են`
ա) ֆինանսական առողջացման ծրագրով նախատեսված պարտավորությունների մարման ժամանակացույցի էական խախտումը.
բ) այն հանգամանքների առկայությունը, որոնք վկայում են, որ պարտապանն ի վիճակի չէ կատարել պարտավորությունների մարման ժամանակացույցը:
2. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման պահանջով դատավորին կարող են դիմել կառավարիչը, պարտապանը կամ առավել խոշոր պահանջներ ունեցող 5 ապահովված և 5 չապահովված պարտատերերից յուրաքանչյուրը:
3. Ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցման հիմքերի առկայության դեպքում դատավորը վաղաժամկետ դադարեցնում է ֆինանսական առողջացման ծրագիրը և որոշում է կայացնում պարտապանին լուծարելու մասին: Հակառակ դեպքում ֆինանսական առողջացման ծրագրի վաղաժամկետ դադարեցումը մերժվում է: