Հոդված 76. ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հոդված 76. ԼՈՒԾԱՐՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
1. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու իր միջնորդությունը կառավարիչը ներկայացնում է դատավորին` վաճառքի առաջարկվող օրվանից առնվազն 40 օր առաջ: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, աճուրդի մեկնարկային գինը, աճուրդի անցկացման օրը:
Միջնորդության վերաբերյալ դատավորը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը`
ա) միջնորդությունը բավարարելու և դրանում նշված պայմաններով գույքի վաճառքը թույլատրելու մասին.
բ) միջնորդությունը մերժելու մասին` նշելով պատճառները:
2. Պարտապանի գույքը հրապարակային սակարկություններով չվաճառվելու դեպքում այն կարող է կրկին ներկայացվել հրապարակային սակարկություններով վաճառքի կամ ուղղակի գործարքով վաճառքի` սույն հոդվածով սահմանված կարգով:
3. Կառավարիչն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում առնվազն երկու անգամ հրապարակում է հայտարարություն` պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին, որը փակցվում է նաև դատարանի շենքում հատուկ հատկացված տեղում: Կառավարիչը պարտապանին պատկանող գույքի հրապարակային սակարկություններով վաճառքի մասին տեղեկությունները կարող է հրապարակել նաև զանգվածային լրատվության այլ միջոցներով:
Պարտապանին պատկանող գույքի վաճառքը կազմակերպվում է ոչ շուտ, քան մամուլի միջոցներով տրված վերջին հայտարարությունից 20 օր հետո` օրենքով կամ իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
4. Հրապարակային սակարկությունների անցկացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: