Հոդված 77. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾԱՐՔՈՎ
Հոդված 77. ՊԱՐՏԱՊԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԱՃԱՌՔՆ ՈՒՂՂԱԿԻ ԳՈՐԾԱՐՔՈՎ
1. Եթե կառավարիչը մտադիր է պարտապանին պատկանող գույքի վաճառքն իրականացնել ուղղակի գործարքով, ապա նա հրավիրում է պարտատերերի խորհրդի նիստ, իսկ վերջինի ձևավորված չլինելու դեպքում` պարտատերերի ժողով` քննարկման դնելով այդ հարցը: Պարտատերերի խորհրդի որոշումը` ուղղակի գործարքի վերաբերյալ կառավարչի մտադրությանը հավանություն տալու կամ չտալու վերաբերյալ, և խորհրդի նիստի արձանագրությունը կառավարիչն իր միջնորդության հետ ներկայացնում է դատավորին: Միջնորդության մեջ նշվում են գույքի գտնվելու վայրը, գույքի նկարագրությունը, վաճառքի գինը և հնարավոր գնորդը:
Դատավորը, առանց դատական նիստ հրավիրելու, որոշում է կայացնում միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին:
2. Պարտապանի գույքի արժեքի մեկ տոկոսը չգերազանցող արժեք ունեցող գույքի ուղղակի գործարքով վաճառքի համար խորհրդի նիստի հրավիրումը պարտադիր չէ:
3. Կառավարչի կամ որևէ պարտատիրոջ նկատմամբ շահագրգիռ անձին գույքի ուղղակի գործարքով վաճառքի դեպքում չի կարող տրվել որևէ արտոնություն այլ անձի նկատմամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: