Անցնել բովանդակությանը
Գլուխ 11 · ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 94. ԲԱՑԱԿԱՅՈՂ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 94. ԲԱՑԱԿԱՅՈՂ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

1. Եթե փաստացի իր գործունեությունը դադարեցրած` պարտապան-անհատ ձեռնարկատերը կամ պարտապան-իրավաբանական անձի ղեկավարը բացակայում են, և նրանց գտնվելու (բնակության) վայրը բացահայտել հնարավոր չէ (այսուհետ` բացակայող պարտապան), ապա նրանց սնանկության վարույթն իրականացվում է սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո դատավորը ծանուցում է բացակայող պարտապանին` նրա վերջին հայտնի գտնվելու կամ բնակության վայրի հասցեով: Նշված հասցեով ծանուցումը բավարար է գործի վարույթը շարունակելու համար:

3. Դատավորը բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո` երկու շաբաթվա ընթացքում, առանց դատական նիստ հրավիրելու, վճիռ է կայացնում բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու մասին:

4. Բացակայող պարտապանին սնանկ ճանաչելու օրը դատավորը նշանակում է կառավարիչ և կայացնում է որոշում` պարտապանի և նրա գույքի, ինչպես նաև հաշվապահական և այլ փաստաթղթերի հետախուզում հայտարարելու մասին:

5. Բացակայող պարտապանի և (կամ) նրա գույքի հայտնաբերման դեպքում կառավարչի միջնորդությամբ դատավորը կարող է որոշում կայացնել` սնանկության պարզեցված ընթացակարգի դադարեցման և սույն օրենքով նախատեսված սնանկության ընդհանուր ընթացակարգերին անցնելու մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։