Անցնել բովանդակությանը
Գլուխ 12 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 98. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼԸ

գործել է մինչև 2007-02-10Բացել ARLIS-ում

Հոդված 98. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՌևՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉԵԼԸ

1. Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված և չմասնավորեցված (չսեփականաշնորհված) առևտրային կազմակերպությունները չեն կարող սեփական սնանկությունը ճանաչելու նպատակով հայցադիմում ներկայացնել դատարան:

2. Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված և չմասնավորեցված (չսեփականաշնորհված) առևտրային կազմակերպությանը սնանկ ճանաչելու մասին պարտատիրոջ (պարտատերերի) դիմումը սույն օրենքով սահմանված կարգով գրանցում է դատարանը և այդ մասին մեկ օրվա ընթացքում ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` կցելով դիմումի պատճենը:

3. Դատարանը սույն օրենքով սահմանված կարգով որոշում է կայացնում պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) ծրագրերում ընդգրկված և չմասնավորեցված (չսեփականաշնորհված) առևտրային կազմակերպությանը պարտատիրոջ (պարտատերերի) դիմումի հիման վրա սնանկ ճանաչելու վերաբերյալ գործն իր վարույթ ընդունելու մասին, եթե`

ա) դատարանի ծանուցումն ստանալուց 60 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունն օրենքով սահմանված կարգով տվյալ առևտրային կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին որոշում չի ընդունում.

բ) տվյալ առևտրային կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունելու պահից անցել է 150 օր.

գ) տվյալ առևտրային կազմակերպության` միջազգային մրցույթով մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որոշում ընդունվելու դեպքում կազմակերպությունը միջազգային մրցույթով մասնավորեցվել (սեփականաշնորհվել) է, ինչպես նաև մրցույթը չկայանալու պահից անցել է մեկ ամիս, եթե այդ ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը տվյալ առևտրային կազմակերպության մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին այլ որոշում չի ընդունել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։