Հոդված 10. Պետական դրոշն ու զինանշանը
Հոդված 10. Պետական դրոշն ու զինանշանը
1. Ներկայացվող պետությունը, սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իրավունք ունի Ընդունող պետությունում օգտվելու իր պետական դրոշից ու զինանշանից:
2. Ներկայացվող պետության պետական դրոշը կարող է կախվել և նրա պետական զինանշանը ամրացվել հյուպատոսական հիմնարկի զբաղեցրած շենքի վրա` մուտքի դռների վերևում, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայրում և, երբ դա կապված է ծառայողական պարտականությունների կատարման հետ, նրա երթևեկության միջոցների վրա:
3. Ներկայացվող պետությունը սույն հոդվածում նախատեսված իրավունքներն իրականացնելիս ուշադրության է առնում Ընդունող պետության օրենքները, կանոններն ու սովորույթները: