Անցնել բովանդակությանը

Հոդված 39. Հրամանատարներին և անձնակազմին օգնություն ցույց տալը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 39. Հրամանատարներին և անձնակազմին օգնություն ցույց տալը

1. Այնքանով, որքանով ներքոհիշյալ գործողությունները չեն հակասում Ընդունող պետության օրենքներին, հյուպատոսական պաշտոնատար անձն իր հյուպատոսական շրջանի սահմաններում իրավունք ունի.

ա) հետաքննել Ներկայացվող պետության ինքնաթիռին պատահած ցանկացած միջադեպ, հարցաքննել Ներկայացվող պետության օդանավի հրամանատարին և անձնակազմի ցանկացած անդամի, ստուգել օդանավի փաստաթղթերը, ընդունել հայտարարություններ, ստանալ տեղեկություններ երթուղու և նշանակման կետի վերաբերյալ, ինչպես նաև օգնություն ցույց տալ ինքնաթիռի վայրէջքի, թռիչքի ու կանգառի կազմակերպման գործում,

բ) լուծել հրամանատարի և անձնակազմի անդամների միջև վեճերը,

գ) ապահովել օդանավի հրամանատարի և անձնակազմի անդամների բուժումը բժշկական հիմնարկներում և Ներկայացվող պետություն նրանց վերադառնալու միջոցներ ձեռնարկել,

դ) ստանալ, կազմել, երկարաձգել գործողության ժամկետը կամ վավերացնել ցանկացած հայտարարագիր կամ այլ փաստաթուղթ, ինչը նախատեսում են Ներկայացվող պետության օդանավի, նրա անձնակազմի, ուղևորների կամ բեռի վերաբերյալ Ներկայացվող պետության օրենքները,

ե) ընդունել օդային հաղորդակցությունների նկատմամբ Ներկայացվող պետության օրենքներն ու կանոնները կիրառելու համար այլ միջոցներ:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձը, Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան, իրավունք ունի հրամանատարի կամ անձնակազմի ցանկացած անդամի ուղեկցել դատարանում կամ Ընդունող պետության այլ մարմիններում` նրանց օգնություն ցույց տալու համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։