Անցնել բովանդակությանը

Հոդված 35. Խնամակալություն և հոգաբարձություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 35. Խնամակալություն և հոգաբարձություն

1. Ընդունող պետության իրավասու իշխանություններն իրենց մոտ տեղեկության առկայության դեպքում հյուպատոսական պաշտոնատար անձին ծանուցում են այն մասին, որ Ներկայացվող պետության քաղաքացու համար, որը Ընդունող պետության տարածքում մշտական բնակություն ունի, անհրաժեշտ է խնամակալ կամ հոգաբարձու նշանակել:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձը սույն հոդվածի 1-ի կետում նշված հարցով համագործակցում է Ընդունող պետության իրավասու իշխանությունների հետ և իրավունք ունի խնամակալի կամ հոգաբարձուի պարտականությունների կատարման համար հարմար մարդկանց երաշխավորել` Ընդունող պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Եթե Ընդունող պետության դատարանը կամ այլ իրավասու իշխանությունները գտնեն, որ առաջարկված անձը ինչ-ինչ պատճառներով որպես խնամակալ կամ հոգաբարձու անընդունելի է, ապա հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է այլ թեկնածու առաջարկել:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։