Հոդված 18. Վկայի ցուցմունքները
Հոդված 18. Վկայի ցուցմունքները
1. Հյուպատոսական պաշտոնատար անձը պարտավոր է որպես վկա ցուցմունքներ տալ:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցն ու հյուպատոսական հիմնարկի սպասարկող անձնակազմի աշխատողը կարող են որպես վկա ցուցմունքներ տալու համար կանչվել Ընդունող պետության դատարանների կամ այլ իրավասու իշխանությունների առջև: Նրանք կարող են հրաժարվել ծառայողական գործունեությանը վերաբերող հանգամանքների մասին որպես վկա ցուցմունքներ տալուց: Այնուամենայնիվ, բոլոր դեպքերում, հյուպատոսական հիմնարկի սպասարկող անձնակազմի աշխատողի նկատմամբ որևէ հարկադիր միջոց ձեռնարկելն անթույլատրելի է:
3. Ընդունող պետության իրավասու իշխանությունները, որոնց հարկավոր է հյուպատոսական հիմնարկի որևէ աշխատակցի կամ սպասարկող անձնակազմի աշխատողի ցուցմունքները, պետք է խուսափեն նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելուց: Նրանք կարող են, եթե դա հնարավոր է, այդ աշխատակցից կամ սպասարկող անձնակազմի աշխատողից այդ ցուցմունքները ստանալ հյուպատոսական շենքում կամ նրանց տանը կամ էլ` նրանցից գրավոր ցուցմունքներ վերցնել: