Անցնել բովանդակությանը

Հոդված 19. Արտոնությունների և անձեռնմխելիության մերժումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 19. Արտոնությունների և անձեռնմխելիության մերժումը

1. Ներկայացվող պետությունը կարող է մերժել հյուպատոսական հիմնարկի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների ցանկացած արտոնություն ու անձեռնմխելիությունը, որոնք նախատեսված են սույն Կոնվենցիայի 16-րդ, 17-րդ և 18-րդ հոդվածներում:

2. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքի, այդպիսի մերժումը միշտ պետք է լինի որոշակիորեն արտահայտված և այդ մասին պետք է գրավոր հաղորդվի Ընդունող պետությանը:

3. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կողմից գործի հարուցումը այն դեպքում, երբ նա, 17-րդ հոդվածի համաձայն, կարող էր օգտվել իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունից, նրան զրկում է հիմնական հայցի հետ անմիջականորեն կապված որևէ հակընդդեմ հայցի առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունը վկայակոչելու իրավունքից:

4. Քաղաքացիական կամ վարչական գործի առնչությամբ իրավազորության նկատմամբ անձեռնմխելիության մերժումը չի նշանակում մերժել դատական վճռի արդյունք հանդիսացող հարկադիր գործողությունների նկատմամբ անձեռնմխելիությունը. նման գործողությունների նկատմամբ հարկավոր է առանձին մերժում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։