Հոդված 46. Ընդունող պետությունից մեկնումը
Հոդված 46. Ընդունող պետությունից մեկնումը
Ընդունող պետությունը, նույնիսկ զինված բախման դեպքում, պետք է հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և մասնավոր տնային աշխատողներին, որոնք Ընդունող պետության քաղաքացիներ չեն, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, անկախ նրանց քաղաքացիությունից, տրամադրի ժամանակ ու պայմաններ, որ անհրաժեշտ են այն բանի համար, որ նրանք կարողանա համապատասխան աշխատողների գործառույթները դադարեցվելուց հետո պատրաստվել մեկնելու և մեկնեն հնարավորինս արագ: Մասնավորապես, նա պետք է անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրության տակ դնի փոխադրամիջոցներ, ինչպիսիք կպահանջվեն անձամբ նրանց կամ Ընդունող պետություններում նրանց ձեռք բերած գույքի համար, որի դուրսբերումը մեկնումի պահին արգելված չէ: