Հոդված 48. Ուժի մեջ մտնելն ու գործողության ժամկետը
Հոդված 48. Ուժի մեջ մտնելն ու գործողության ժամկետը
1. Սույն Կոնվենցիան, Պայմանավորվող կողմերի օրենսդրությանը համապատասխան, ենթակա է վավերացման և ուժի մեջ է մտնում վավերագրերի փոխանակումից հետո երեսուներորդ օրը:
2. Սույն Կոնվենցիան ուժի մեջ կմնան մինչև վեց ամիսն անցնելը այն օրվանից, երբ Պայմանավորվող կողմերից մեկը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր կծանուցի սույն Կոնվենցիայի գործողությունը դադարեցնելու իր մտադրության մասին:
Կատարված է Երևան քաղաքում 1995 թվականի դեկտեմբերի 26-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, չինարեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1997 թվականի հուլիսի 29-ից: