Անցնել բովանդակությանը

Հոդված 5. Ծանուցում ժամանման և մեկնումի մասին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 5. Ծանուցում ժամանման և մեկնումի մասին

1. Ներկայացվող պետությունը հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի իրավասու մարմիններին գրավոր հաղորդում է հետևյալը`

ա) հյուպատոսական հիմնարկի աշխատողների լրիվ անունը, ազգանունը, պաշտոնը և աստիճանակարգը, նրանց ժամանման և վերջնական մեկնման կամ նրանց պարտականությունների դադարեցման օրը, ինչպես նաև` հյուպատոսական հիմնարկում աշխատելու ժամանակամիջոցում նրանց ծառայողական դրության մեջ կատարված փոփոխությունների մասին,

բ) հյուպատոսական հիմնարկի աշխատողների ընտանիքների անդամների և մասնավոր տնային աշխատողների ժամանման և վերջնական մեկնումի օրը, ինչպես նաև` նրանց կարգավիճակում կատարված փոփոխությունների մասին:

2. Ժամանման և վերջնական մեկնումի մասին ծանուցումը պետք է կատարվի հնարավորին չափ վաղօրոք:

3. Ընդունող պետության իրավասու մարմինները համապատասխան վկայականներ են տալիս հյուպատոսական հիմնարկի աշխատողներին և նրանց ընտանիքների անդամներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։