Անցնել բովանդակությանը

Հոդված 23. Հարկային բացառումներ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 23. Հարկային բացառումներ

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներն ազատվում են անձնական ու գույքային, պետական, շրջանային և տեղական (մունիցիպալ) բոլոր հարկերից, գանձումներից ու տուրքերից, բացառությամբ`

ա) անուղղակի հարկերի, որոնք սովորաբար ներառվում են ապրանքների կամ սպասարկման արժեքի մեջ,

բ) Ընդունող պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի համար կատարվող գանձումներից ու հարկերից` 13-րդ հոդվածի դրույթներում նախատեսված բացառումներով,

գ) ժառանգված գույքի վրա դրվող հարկերի կամ ժառանգելու համար դրվող տուրքերի կամ գույքի փոխանցման վրա դրվող հարկերի, որոնք գանձում է Ընդունող պետությունը 25-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներում նախատեսված բացառություններով,

դ) մասնավոր եկամտի, ներառյալ այն կապիտալից ստացվող եկամուտների վրա դրվող հարկերն ու գանձումները, որոնց աղբյուրը Ընդունող պետությունում է գտնվում, և Ընդունող պետությունում առևտրային կամ ֆինանսական ձեռնարկություններում կապիտալ ներդրումների հարկերի,

ե) սպասարկման կոնկրետ տեսակների համար գանձվող հարկերի,

զ) գրանցման, դատական և ռեեստրային տուրքերի, հիպոթեքային (անշարժ գույքի գրավադրման) գանձումների, դրոշմատուրքերի` 13-րդ հոդվածի դրույթներում նախատեսված պահումների:

2. Սպասարկող անձնակազմի աշխատողներն ազատվում են հյուպատոսական հիմնարկում իրենց կատարած աշխատանքի համար ստացած աշխատավարձի վրա դրվող` Ընդունող պետության հարկերից, գանձումներից ու մաքսատուրքերից:

3. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները, որոնք այնպիսի անձանց են վարձում, որոնց աշխատավարձը Ընդունող պետությունում ազատված չէ եկամտահարկից, կատարում են այդ պետության օրենքներով ու կանոններով վարձակալների վրա դրվող պարտավորություններն այն բանում, ինչը եկամտահարկի գանձմանն է վերաբերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։