Հոդված 44. Հյուպատոսական գանձումներ
Հոդված 44. Հյուպատոսական գանձումներ
1. Հյուպատոսական հիմնարկը կարող է Ընդունող պետության տարածքում հյուպատոսական ակտեր կատարելու համար գանձել Ներկայացվող պետության օրենքներով ու կանոններով նախատեսվող հարկեր ու տուրքեր:
2. Հարկերի և տուրքերի ձևով հավաքվող գումարները, որոնց մասին հիշատակվում է սույն հոդվածի 1-ին կետում, և այդպիսի հարկերի ու տուրքերի անդորրագրերը Ընդունող պետությունում ազատվում են բոլոր հարկերից, տուրքերից ու գանձումներից: