Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումն ու ճանաչումը
Հոդված 3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումն ու ճանաչումը
1. Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակումից առաջ դիվանագիտական կամ այլ համապատասխան ուղիներով պետք է ստացվի Ընդունող պետության համաձայնությունը առաջադրվող անձի նկատմամբ: Եթե Ընդունող պետությունը որևէ անձի` որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակմանը համաձայնություն չի տալիս, նա պարտավոր չէ այդպիսի մերժման շարժառիթները հայտնել Ներկայացվող պետությանը:
2. Ներկայացվող պետությունը դիվանագիտական ուղիներով Ընդունող պետության արտաքին գործերի նախարարին հյուպատոսական հիմնարկի ղեկավար նշանակելու համար հյուպատոսական վկայագիր կամ ուրիշ համանուն փաստաթուղթ է ուղարկում: Այդ փաստաթղթում նշվում են հյուպատոսական հիմնարկի ղեկավարի անունը, ազգանունը, նրա աստիճանակարգը, հյուպատոսական շրջանը և հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը:
3. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նշանակման համար հյուպատոսական վկայագիր կամ համանման այլ փաստաթուղթ ստանալիս Ընդունող պետությունը նրան տալիս է էկզեկվատուրա (հյուպատոսական ճանաչումը հաստատող փաստաթուղթ):
4. Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ կետում և 4-րդ հոդվածում նախատեսված դեպքերի, հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր գործառույթների կատարմանը ձեռնամուխ լինել կարող է միայն այդպիսի էկզեկվատուրա կամ այլ թույլտվություն ստանալուց հետո:
5. Ընդունող պետությունը կարող է հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրել իր գործառույթները կատարել ժամանակավոր հիմունքներով` մինչև էկզեկվատուրա կամ այլ թույլտվություն ստանալը: Այս դեպքում կիրառվում են սույն Կոնվենցիայի դրույթները:
6. Հենց որ հյուպատոսական հիմնարկի ղեկավարին թույլատրվի, նույնիսկ ժամանակավորապես, կատարել իր գործառույթները, Ընդունող պետությունն անհապաղ այդ մասին պետք է ծանուցի հյուպատոսական շրջանի իրավասու մարմիններին: Բացի այդ, նա ապահովում է այնպիսի միջոցների ձեռնարկումը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի հյուպատոսական հիմնարկի ղեկավարը կարողանա կատարել իր պաշտոնական պարտականությունները և օգտվել սույն Կոնվենցիայից բխող արտոնություններից: