Անցնել բովանդակությանը

Հոդված 41. Օգնություն ներկայացվող պետության վթարի ենթարկված օդանավին

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 41. Օգնություն ներկայացվող պետության վթարի ենթարկված օդանավին

1. Եթե Ներկայացվող պետության օդանավը վթարի ենթարկվի Ընդունող պետության տարածքում, կամ Ընդունող պետության իրավասու իշխանություններին հայտնի դառնա, որ Ընդունող պետության տարածքում վթարի ենթարկված երրորդ պետության օդանավում եղել են Ներկայացվող պետության քաղաքացիներ և նրանց գույքը, ապա Ընդունող պետության իրավասու իշխանությունները այդ մասին հնարավորինս կարճ ժամկետում հայտնի են դարձնում հյուպատոսական հիմնարկին, ինչպես նաև ծանուցում են Ներկայացվող պետության օդանավը և քաղաքացիներին, ինչպես նաև նրանց գույքը փրկելու համար ձեռնարկված միջոցների մասին:

2. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի միջոցներ ձեռնարկել Ներկայացվող պետության վթարի ենթարկված օդանավին, նրա անձնակազմի անդամներին և ուղևորներին օգնություն ցույց տալու համար, ինչպես նաև կարող է այդ նպատակով օգնության համար դիմել Ընդունող պետության իրավասու իշխանություններին:

3. Եթե Ներկայացվող պետության օդանավը, որը վթարի է ենթարկվել Ընդունող պետության կամ երրորդ պետության տարածքում, նրա իրերը կամ բեռը, որ գտնվել են Ընդունող պետության տարածքում, և միաժամանակ բացակայում են օդանավի հրամանատարը, սեփականատերը, նրա գործակալը կամ ապահովագրողները, կամ էլ եթե նրանք ի վիճակի չեն այդ գույքը պահպանելու կամ էլ այն տնօրինելու համար միջոցներ ձեռնարկել, ապա հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի նրանց անունից միջոցներ ձեռնարկել վթարի ենթարկված օդանավը և գույքը պահպանելու կամ տնօրինելու համար:

4. Եթե Ներկայացվող պետության օդանավը, նրա իրերն ու բեռը, որ նշված են սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում, բերվել են Ընդունող պետությունում չվաճառվելու կամ օգտագործելու համար, ապա դրանք մաքսատուրքերի կամ համանման այլ տուրքերի չեն ենթարկվում Ընդունող պետությունում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։