Հոդված 47. Հյուպատոսական շենքերի և արխիվի, ինչպես նաև ներկայացվող պետության շահերի պաշտպանությունը բացառիկ հանգամանքներում
Հոդված 47. Հյուպատոսական շենքերի և արխիվի, ինչպես նաև ներկայացվող պետության շահերի պաշտպանությունը բացառիկ հանգամանքներում
1. Երկու պետությունների միջև հյուպատոսական հարաբերությունների խզման դեպքում`
ա) Ընդունող պետությունը նույնիսկ զինված բախման դեպքում պետք է հարգի ու պահպանի հյուպատոսական շենքերը, ինչպես նաև հյուպատոսական հիմնարկի գույքն ու հյուպատոսական արխիվը,
բ) Ներկայացվող պետությունը կարող է հյուպատոսական շենքերի, ինչպես նաև դրանցում գտնվող գույքի և հյուպատոսական արխիվի պահպանությունը վստահել մի երրորդ պետության, որն ընդունելի է Ընդունող պետության համար,
գ) Ներկայացվող պետությունը կարող է իր և իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել մի երրորդ պետության, որն ընդունելի է Ընդունող պետության համար:
2. Հյուպատոսական հիմնարկը ժամանակավորապես կամ վերջնականապես փակելու դեպքում կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի դրույթները:
Բացի դրանից`
ա) եթե Ներկայացվող պետությունը Ընդունող պետությունում չունի դիվանագիտական ներկայացուցչություն, բայց այդ պետության տարածքում ունի մեկ ուրիշ հյուպատոսական հիմնարկ, այդ հյուպատոսական հիմնարկին կարող է վստահվել փակված հյուպատոսական հիմնարկի շենքերի պահպանությունը` նրանցում գտնվող գույքի ու հյուպատոսական արխիվի հետ մեկտեղ և, Ընդունող պետության համաձայնությամբ, հյուպատոսական գործառույթների կատարումը այդ հյուպատոսական հիմնարկի շրջանում, կամ
բ) եթե Ներկայացվող պետությունը Ընդունող պետությունում չունի ոչ դիվանագիտական ներկայացուցչություն, ոչ էլ մեկ ուրիշ հյուպատոսական հիմնարկ, կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի դրույթները: