Հոդված 22. Սոցիալական ապահովությանը վերաբերող բացառումներ
Հոդված 22. Սոցիալական ապահովությանը վերաբերող բացառումներ
1. Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետում նախատեսված դեպքերի, Ընդունող պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ որոշումները հյուպատոսական հիմնարկի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների վրա չեն տարածվում այն մասով, ինչը վերաբերում է Ներկայացվող պետության համար նրանց կատարած աշխատանքին:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված բացառումը տարածվում է նաև մասնավոր տնային աշխատողների վրա, որոնք բացառապես գտնվում են հյուպատոսական հիմնարկի աշխատողների մոտ ծառայության մեջ, պայմանով, որ`
ա) նրանք Ընդունող պետության քաղաքացիներ չեն և այնտեղ մշտապես չեն բնակվում, և
բ) նրանց վրա տարածվում են Ներկայացվող պետությունում կամ երրորդ պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ կանոնները:
3. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները, որոնք վարձում են այնպիսի անձանց, որոնց վրա չեն տարածվում սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված բացառումները, պետք է կատարեն Ընդունող պետությունում գործող սոցիալական ապահովության վերաբերյալ որոշումներով վարձակալների վրա դրվող պարտավորությունները:
4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված բացառումները չեն խոչընդոտում Ընդունող պետությունում սոցիալական ապահովության համակարգի կամավոր մասնակցությանը` պայմանով, որ այդպիսի մասնակցությունը թույլատրվում է այդ պետության կողմից: