Անցնել բովանդակությանը

Հոդված 11. Հյուպատոսական շենքերի և հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակելի շենքերի անձեռնմխելիությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Հյուպատոսական շենքերի և հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակելի շենքերի անձեռնմխելիությունը

1. Հյուպատոսական շենքերն անձեռնմխելի են սույն հոդվածի դրույթներին համապատասխան:

2. Ընդունող պետության իշխանությունները չեն կարող մտնել հյուպատոսական շենքերի այն մասը, որը բացառապես օգտագործվում է հյուպատոսական հիմնարկի աշխատանքի համար, ոչ այլ կերպ, քան միայն հյուպատոսական հիմնարկի ղեկավարի, պետության դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի կամ նրանցից մեկի կողմից նշանակված անձի համաձայնությամբ: Եթե չլինի սույն կետում հիշատակված անձանց ուղղակի մերժումը, ապա հրդեհի կամ պաշտպանության անհապաղ միջոցառումները պահանջող մեկ այլ տարերային աղետի դեպքում Ընդունող պետության իշխանությունները կարող են մուտք գործել հյուպատոսական շենքերը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները պահպանելու պայմանով` Ընդունող պետության վրա ընկած է այլևայլ ներխուժումներից կամ վնաս հասցնելուց հյուպատոսական շենքերը պաշտպանելու և հյուպատոսական հիմնարկի անդորրի ամեն մի խանգարումը կամ նրա արժանապատվության վիրավորումը կանխելու համար հարկ եղած բոլոր միջոցները ձեռնարկելու հատուկ պարտականությունը:

4. Հյուպատոսական շենքերը, նրանց կահավորանքի իրերը, հյուպատոսական հիմնարկի գույքը, ինչպես նաև նրա երթևեկության միջոցները Ընդունող պետության պետական պաշտպանության նպատակով կամ նրա հասարակական կարիքների համար բոլոր տեսակի բռնագրավումների հարցում օգտվում են անձեռնմխելիությունից:

5. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի դրույթները տարածվում են նաև հյուպատոսական պաշտոնատար անձանց բնակելի շենքերի վրա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։