Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարումը
Հոդված 4. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի գործառույթների ժամանակավոր կատարումը
1. Եթե հյուպատոսական հիմնարկի ղեկավարը որևէ պատճառով չի կարող իր գործառույթները կատարել, կամ եթե այդ պաշտոնը թափուր է, Ներկայացվող պետությունը կարող է Ընդունող պետությունում տվյալ կամ մեկ այլ հյուպատոսական հիմնարկի հյուպատոսական պաշտոնատար անձի կամ Ընդունող պետությունում իր դիվանագիտական ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներից մեկին լիազորել որպես հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները կատարողի: Ներկայացվող պետությունը պետք է Ընդունող պետությանը վաղօրոք հաղորդի հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները կատարողի լրիվ անունը, ազգանունը, պաշտոնն ու աստիճանակարգը:
2. Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները կատարողը օգտվում է սույն Կոնվենցիայով հյուպատոսական հիմնարկի ղեկավարին տրվող իրավունքներից, արտոնություններից և անձեռնմխելիությունից:
3. Դիվանագիտական անձնակազմի այն անդամը, որը նշանակված է հյուպատոսական հիմնարկի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, շարունակում է օգտվել դիվանագիտական այն արտոնություններից և անձեռնմխելիությունից, որոնք նրան տրված են իր դիվանագիտական կարգավիճակի համաձայն: