Հոդված 7. «Persona non grata» հայտարարված անձինք
Հոդված 7. «Persona non grata» հայտարարված անձինք
1. Ընդունող պետությունը կարող է դիվանագիտական ուղիներով Ներկայացվող պետությանը ցանկացած ժամանակ ծանուցել այն մասին, որ այս կամ այն հյուպատոսական պաշտոնատար անձը «անցանկալի անձ» է, կամ, որ հյուպատոսական անձնակազմի ցանկացած աշխատող անընդունելի է: Այդ դեպքում Ներկայացվող պետությունը պետք է, համապատասխանաբար, հետ կանչի այդ անձին կամ դադարեցնի նրա պարտականությունների կատարումը հյուպատոսական հիմնարկում:
2. Եթե Ներկայացվող պետությունը հրաժարվի կատարել կամ խելամիտ ժամանակամիջոցում չկատարի սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված իր պարտականությունները, Ընդունող պետությունը կարող է, համապատասխանաբար, չեղյալ հայտարարել տվյալ անձի էկզեկվատուրան կամ այլ որոշումը կամ էլ դադարի նրան հյուպատոսական անձնակազմի աշխատող համարելուց:
3. Որպես հյուպատոսական հիմնարկի աշխատող նշանակված անձը կարող է անընդունելի հայտարարվել նախքան Ընդունող պետության տարածք ժամանելը կամ, եթե նա արդեն Ընդունող պետությունում է գտնվում, ապա նախքան հյուպատոսական հիմնարկում իր պարտականությունների կատարմանն անցնելը: Ցանկացած այդպիսի պարագայում Ներկայացվող պետությունը չեղյալ է հայտարարում նրա նշանակումը:
4. Սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերում հիշատակված դեպքերում Ընդունող պետությունը պարտավոր չէ իր որոշման շարժառիթների մասին հաղորդել Ներկայացվող պետությանը: