Անցնել բովանդակությանը

Հոդված 15. Հարաբերությունների ազատությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. Հարաբերությունների ազատությունը

1. Ընդունող պետությունը պետք է բոլոր պաշտոնական նպատակների համար թույլատրի և պահպանի հյուպատոսական հիմնարկի հարաբերությունների ազատությունը: Ներկայացվող պետության կառավարության, դիվանագիտական ներկայացուցչությունների և մյուս հյուպատոսական հիմնարկների հետ հարաբերվելիս, որտեղ էլ որ դրանք գտնվելիս լինեն, հյուպատոսական հիմնարկը կարող է օգտվել բոլոր հարմար միջոցներից` ներառյալ դիվանագիտական ու հյուպատոսական սուրհանդակները, դիվանագիտական ու հյուպատոսական վալիզները (փոստապարկ) և գաղտնագրված կամ ծածկագրված ճեպագրերը: Սակայն հյուպատոսական հիմնարկը ռադիոընդունիչ տեղակայել և դրանից օգտվել կարող է միայն Ընդունող պետության համաձայնությամբ:

2. Հյուպատոսական հիմնարկի պաշտոնական գրագրությունն անձեռնմխելի է: Պաշտոնական գրագրության տակ հասկացվում է հյուպատոսական հիմնարկին և նրա գործառույթներին վերաբերող ողջ թղթակցությունը:

3. Հյուպատոսական վալիզը (փոստապարկը) կազմող բոլոր տեղերը պետք է ունենան դրանց բնույթը նշող` տեսանելի արտաքին նշաններ և կարող են պարունակել միայն պաշտոնական գրագրություններ ու փաստաթղթեր կամ բացառապես պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:

4. Հյուպատոսական վալիզը (փոստապարկը) ենթակա չէ ոչ բացման, ոչ էլ կալանման, սակայն այն դեպքում, երբ Ընդունող պետության իրավասու իշխանությունները լուրջ հիմքեր ունեն ենթադրելու, որ այն սույն հոդվածի 3-րդ կետում թվարկված թղթակցությունից, փաստաթղթերից կամ առարկաներից բացի, ինչ-որ այլ բան է պարունակում, նրանք կարող են պահանջել, որ վալիզը իրենց ներկայությամբ բացի Ներկայացվող պետության լիազոր ներկայացուցիչը: Այն դեպքում, եթե Ներկայացվող պետության իշխանությունները հրաժարվեն այդ պահանջը կատարելուց, վալիզը կվերադարձվի այնտեղ, որտեղից այն ուղարկվել է:

5. Հյուպատոսական սուրհանդակին տրվում է պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշվում են նրա կարգավիճակն ու հյուպատոսական վալիզը կազմող տեղերի թվաքանակը: Բացառությամբ այն դեպքերի, երբ կա Ընդունող պետության համաձայնությունը, սուրհանդակը չի կարող լինել ոչ Ընդունող պետության քաղաքացի, ոչ էլ, թե նա Ներկայացվող պետության քաղաքացին չէ, Ընդունող պետությունում մշտական բնակվող անձ: Իր պարտականությունները կատարելիս նա գտնվում է Ընդունող պետության պաշտպանության տակ, օգտվում է անձնական անձեռնմխելիությունից և ենթակա չէ ոչ ձերբակալման, ոչ էլ որևէ ձևով կալանման:

6. Ներկայացվող պետությունը, նրա դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները կարող են նշանակել հյուպատոսական հատուկ սուրհանդակներ: Այդպիսի դեպքերում նույնպես կիրառվում են սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները` այն բացառությամբ, որ դրանում հիշատակված անձեռնմխելիությունը դադարեցվում է այն պահից, երբ այդպիսի սուրհանդակն իրեն վստահված հյուպատոսական վալիզը հասցնում է նշանակված կհասցնի:

7. Հյուպատոսական վալիզը կարող է վստահվել այն նավահանգիստը կամ օդանավակայանը մեկնող նավի կամ քաղաքացիական ինքնաթիռի հրամանատարին, որտեղ թույլատրված է ժամանել: Նրան տրվում է պաշտոնական փաստաթուղթ` նշելով վալիզը կազմող տեղերի թիվը, բայց նա հյուպատոսական սուրհանդակ չի համարվում: Տեղական իրավասու մարմինների համաձայնությամբ հյուպատոսական հիմնարկը կարող է իր աշխատողներից մեկին ուղարկել` անմիջականորեն և անարգել վալիզն ընդունելու նավի կամ ինքնաթիռի հրամանատարից, ինչպես նաև նրան այդպիսի վալիզ հանձնելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։