Անցնել բովանդակությանը

Հոդված 17. Անձեռնմխելիություն իրավազորությունից

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 17. Անձեռնմխելիություն իրավազորությունից

1. Հյուպատոսական պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքների անդամները Ընդունող պետությունում օգտվում են քրեական, քաղաքացիական և վարչական իրավազորության նկատմամբ անձեռնմխելիության իրավունքից, բացի հետևյալ քաղաքացիական հայցերի`

ա) որոնք բխում են հյուպատոսական պաշտոնատար անձանց կնքած պայմանագրերից, որոնցով նրանք ուղղակի կամ անուղղակի պարտավորություններ չեն ստանձնել որպես Ներկայացվող պետության գործակալներ,

բ) երրորդ կողմի հայցով` այն վնասի համար, որ հասցրել է ճանապարհատրանսպորտային միջոցի, նավի կամ ինքնաթիռի պատճառած դժբախտ դեպքը:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներն ու սպասարկող անձնակազմի աշխատողները ենթակա չեն Ընդունող պետության քրեական, քաղաքացիական ու վարչական իրավազորությանը այն բանում, ինչը վերաբերում է նրանց ծառայողական գործունեությանը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում շարադրված քաղաքացիական հայցերի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։