Հոդված 2. Հյուպատոսական հիմնարկներ բացելը
Հոդված 2. Հյուպատոսական հիմնարկներ բացելը
1. Ներկայացվող պետության հյուպատոսական հիմնարկ Ընդունող պետության տարածքում կարող է բացվել միայն Ընդունող պետության համաձայնությամբ:
2. Հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրը, նրա կարգը, հյուպատոսական շրջանը և հյուպատոսական պաշտոնատար անձանց թվաքանակը սահմանվում են Ներկայացվող պետության և Ընդունող պետության միջև կայացված համաձայնությամբ:
3. Հյուպատոսական հիմնարկի գտնվելու վայրի, նրա կարգի և հյուպատոսական շրջանի կամ հյուպատոսական պաշտոնատար անձանց թվաքանակի հետագա փոփոխությունները Ներկայացվող պետության կողմից իրագործվել կարող են միայն Ընդունող պետության համաձայնությամբ:
4. Ընդունող պետության համաձայնությունն է պահանջվում նաև, եթե որևէ գլխավոր հյուպատոսություն կամ հյուպատոսություն ցանկանում են փոխհյուպատոսություն կամ հյուպատոսական գործակալություն բացել ոչ այն բնակավայրում, որտեղ դրանք գտնվում են:
5. Ընդունող պետության` որոշակի արտահայտված նախնական համաձայնությունն է անհրաժեշտ նաև գոյություն ունեցող հյուպատոսական հիմնարկի մասը կազմող գրասենյակ բացելու համար (հիմնարկի գտնվելու վայրից դուրս):