Անցնել բովանդակությանը

Հոդված 27. Հյուպատոսական արտոնությունների և անձեռնմխելիության սկիզբը և վերջը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 27. Հյուպատոսական արտոնությունների և անձեռնմխելիության սկիզբը և վերջը

1. Հյուպատոսական հիմնարկի յուրաքանչյուր աշխատող սույն Կոնվենցիայում նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվում է Ընդունող պետության տարածք մուտք գործելու պահից` իր նշանակման վայր մեկնելիս, կամ, եթե նա այդ տարածքում է գտնվում` այն պահից, երբ նա անցել է իր պարտականությունների կատարմանը:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի անդամները և նրանց մասնավոր տնային աշխատողները սույն Կոնվենցիայում նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվում են սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան նրանց արտոնություններ և անձեռնմխելիություն տալու պահից կամ Ընդունող պետության տարածք նրանց մուտք գործելու պահից կամ էլ այն պահից, երբ նրանք դարձել են նրա ընտանիքի անդամներ կամ նրա մասնավոր տնային աշխատողներ` նայած, թե ինչն է ավելի ուշ կատարվել:

3. Եթե հյուպատոսական հիմնարկի աշխատողի գործառույթները դադարեցվում են, նրա արտոնություններն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների կամ նրա մասնավոր տնային աշխատողի արտոնություններն ու անձեռնմխելիությունը սովորաբար դադարեցվում են այն պահին, երբ տվյալ անձը հեռանում է Ընդունող պետությունից կամ խելամիտ ժամկետը լրանալիս, որպեսզի այդ բանն արվի, կախված այն բանից, թե այդ պահերից որը շուտ կլինի, բայց մինչ այդ պահը դրանք շարունակում են գոյություն ունենալ, նույնիսկ զինված բախման դեպքում: Ինչ վերաբերում է սույն հոդվածի 2-րդ կետում հիշատակված անձանց, նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը դադարեցվում է այն ժամանակ, երբ նրանք դադարում են հյուպատոսական հիմնարկի աշխատողի ընտանիքի անդամներ լինելուց կամ հեռանում են նրա մոտ ծառայելուց, սակայն վերապահումով, որ եթե այդպիսի անձինք մտադիր են խելամիտ ժամկետի ընթացքում հեռանալ Ընդունող պետությունից, ապա նրանց արտոնություններն ու անձեռնմխելիությունը պահպանվում են մինչև նրանց մեկնելու պահը:

4. Սակայն իրենց պարտականությունները կատարելիս հյուպատոսական պաշտոնատար անձի կամ հյուպատոսական հիմնարկի աշխատակցի կողմից կատարվող գործառույթների առնչությամբ Ընդունող պետության իրավազորության նկատմամբ անձեռնմխելիությունը շարունակում է գոյություն ունենալ առանց որևէ ժամկետի սահմանափակման:

5. Հյուպատոսական հիմնարկի աշխատողի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները շարունակում են իրենց արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվել մինչև այն պահը, երբ նրանք կհեռանան Ընդունող պետությունից կամ մինչև Ընդունող պետությունից հեռանալու համար խելամիտ ժամկետի լրանալը` նայած, թե այդ պահերից որ մեկն ավելի շուտ կլինի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։