Անցնել բովանդակությանը

Հոդված 33. Նոտարական վավերացումն ու լեգալացումը (օրինականացումը)

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33. Նոտարական վավերացումն ու լեգալացումը (օրինականացումը)

1. Ներկայացվող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան` հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) ցանկացած անձի խնդրանքով, անկախ նրա քաղաքացիությունից, նրան տալ Ներկայացվող պետությունում օգտագործելու համար հարկավոր տարբեր փաստաթղթեր,

բ) Ներկայացվող պետության քաղաքացիների խնդրանքով նրանց տալ Ընդունող պետությունում կամ նրա սահմաններից դուրս օգտագործելու համար հարկավոր տարբեր փաստաթղթեր,

գ) ապահովել Ներկայացվող պետության կամ Ընդունող պետության պաշտոնական լեզվով փաստաթղթերի թարգմանությունն ու հաստատել այդ թարգմանությունների ճշտությունը,

դ) օրինականացնել Ներկայացվող պետության կամ Ընդունող պետության իրավասու իշխանությունների կողմից տրված փաստաթղթերը,

ե) կազմել, հաստատել և ի պահ ընդունել Ներկայացվող պետության քաղաքացիների կտակները,

զ) կազմել և հաստատել Ներկայացվող պետության քաղաքացիների միջև կնքված ակտերն ու գործարքները, եթե այդ ակտերն ու գործարքները չեն հակասում Ընդունող պետության օրենսդրությանը և չեն վերաբերում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների հաստատմանը կամ փոխանցմանը, կազմել և հաստատել, մի կողմից, Ներկայացվող պետության քաղաքացիների, մյուս կողմից, պետությունների քաղաքացիների միջև ակտերն ու գործարքները, քանի որ այդ ակտերն ու գործարքները բացառապես պատկանում են Ներկայացվող պետությունում գույքին կամ իրավունքներին և վերաբերում են այդ պետությունում քննարկման ենթակա գործերին` պայմանով, որ այդ ակտերն ու գործարքները չեն հակասում Ընդունող պետության օրենսդրությանը,

է) հաստատել Ներկայացվող պետության քաղաքացիների ստորագրությունները բոլոր տեսակի փաստաթղթերի վրա,

ը) ի պահ ընդունել Ներկայացվող պետության քաղաքացիների գույքն ու փաստաթղթերը, եթե դա չի հակասում Ընդունող պետության օրենսդրությանը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան` հյուպատոսական պաշտոնատար անձի կողմից կազմված, հաստատված կամ թարգմանված փաստաթղթերը Ընդունող պետությունում քննարկվելու են որպես նույնպիսի իրավական և ապացուցողական նշանակություն ունեցող փաստաթղթեր, ինչպես որ եթե դրանք լինեին Ընդունող պետության իրավասու իշխանությունների ու հիմնարկների կողմից կազմված, հաստատված կամ թարգմանված` պայմանով, որ դրանք համապատասխանեն Ընդունող պետության օրենսդրությանը:

Այն դեպքում, եթե դա անհրաժեշտ է ըստ Ընդունող պետության օրենսդրության, փաստաթղթերը պետք է լեգալացվեն (օրինականացվեն):

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։