Հոդված 21. Աշխատանքի համար թույլտվություն ստանալուց ազատումը
Հոդված 21. Աշխատանքի համար թույլտվություն ստանալուց ազատումը
1. Հյուպատոսական հիմնարկի աշխատողներն այն բանում, ինչը Ներկայացվող պետության համար աշխատանք կատարելուն է վերաբերում, ազատվում են աշխատանքի համար թույլտվություն ստանալու հետ կապված բոլոր պարտավորություններից, որոնք սահմանված են օտարերկրացիներին աշխատանքի ընդունելու վերաբերյալ Ընդունող պետության օրենքներով ու կանոններով:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցների մասնավոր տնային աշխատողները, եթե նրանք Ընդունող պետությունում եկամուտ ստանալու նպատակով որևէ այլ գործունեությամբ չեն զբաղվում, ազատվում են այն պարտականություններից, որոնց մասին խոսվում է սույն հոդվածի 1-ին կետում: