Հոդված 24. Ազատում մաքսատուրքերից և զննումից
Հոդված 24. Ազատում մաքսատուրքերից և զննումից
1. Ընդունող պետությունը, նրանում ընդունված օրենքներին ու կանոններին համապատասխան, թույլատրում է ներկրել և ազատում է բոլոր մաքսատուրքերից, հարկերից ու դրանց հետ կապված գանձումներից, բացառությամբ պահման, տեղափոխման և այդօրինակ ծառայությունների համար գանձումների`
ա) հյուպատոսական հիմնարկի պաշտոնական օգտագործման համար նախատեսված իրերը,
բ) հյուպատոսական պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամների անձնական օգտագործման համար նախատեսված իրերը, ներառյալ նրա բարեկեցության համար նախատեսված իրերը: Սպառողական ապրանքների քանակը չպետք է գերազանցի համապատասխան անձանց կողմից անմիջականորեն սպառման համար անհրաժեշտ քանակը:
2. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցները սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված արտոնություններից և ազատումներից օգտվում են այն իրերի նկատմամբ, որոնք ներկրել են իրենց սկզբնական տեղավորման ժամանակ:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների անձնական ուղեբեռը, որը տարվում է այդ անձանց հետ, ազատվում է զննումից: Այն կարող է զննվել միայն այն դեպքում, եթե լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դրանում պարունակվում են այլ առարկաներ, քան այդ նշված է սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում, կամ էլ առարկաներ, որոնց ներկրումն ու արտահանումը արգելված է Ընդունող պետության օրենքներով ու կանոններով, կամ որոնք ընկնում են նրա կարանտինային օրենքների ու կանոնների տակ: Այդպիսի զննումը պետք է կատարվի հյուպատոսական համապատասխան պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամի ներկայությամբ: