Հոդված 25. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների ժառանգական գույքը
Հոդված 25. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների և նրանց ընտանիքների անդամների ժառանգական գույքը
Հյուպատոսական հիմնարկի աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի մահվան դեպքում Ընդունող պետությունը`
ա) թույլատրում է դուրս բերել մահացածի շարժական գույքը, բացառությամբ այն գույքի, որը ձեռք է բերվել Ընդունող պետությունում, և որի դուրսբերումը արգելված է եղել նրա մահվան պահին,
բ) պետական, շրջանային կամ տեղական (մունիցիպալ) ոչ մի հարկ չի գանձում ժառանգության համար կամ այն շարժական գույքը ժառանգելու համար, որն Ընդունող պետությունում է գտնվում բացառապես մահացածի` որպես հյուպատոսական աշխատողի կամ նրա ընտանիքի անդամի` այդ պետությունում գտնվելու կապակցությամբ: