Հոդված 28. Ընդունող պետության օրենքների և կանոնների հարգումը
Հոդված 28. Ընդունող պետության օրենքների և կանոնների հարգումը
1. Արտոնություններից և անձեռնմխելիությունից օգտվող բոլոր անձինք պարտավոր են, առանց իրենց արտոնությունների և անձեռնմխելիության համար վնասի, հարգել Ընդունող պետության օրենքներն ու կանոնները: Նրանք պարտավոր են նաև չմիջամտել այդ պետության ներքին գործերին:
2. Հյուպատոսական շինությունները չպետք է օգտագործվեն հյուպատոսական պարտականությունների կատարման հետ անհամատեղելի նպատակներով:
3. Սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները չեն բացառում գրասենյակների և այլ մարմինների կամ հիմնարկների տեղակայման հնարավորությունը շենքի այն մասում, որտեղ գտնվում է հյուպատոսական հարկաբաժինը` պայմանով, որ այդպիսի գրասենյակներին հատկացված հարկաբաժինները կառանձնացվեն այն շինություններից, որոնցից օգտվում է հյուպատոսական հիմնարկը: Այդ դեպքում հիշյալ գրասենյակները, սույն Կոնվենցիայի համաձայն, հյուպատոսական շինության մաս չեն հանդիսանում:
4. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները պետք է պահպանեն Ընդունող պետության օրենքներով ու կանոններով նախատեսված բոլոր պահանջներն այն վնասից ապահովելու նկատմամբ, որը կարող է երրորդ անձանց պատճառվել ցանկացած ճանապարհատրանսպորտային միջոց, նավ կամ օդանավ օգտագործելու կապակցությամբ:
5. Հյուպատոսական հիմնարկի աշխատողները չպետք է անձնական եկամուտ ստանալու նպատակով որևէ մասնագիտական կամ առևտրային գործունեությամբ զբաղվեն Ընդունող պետությունում: