Անցնել բովանդակությանը

Հոդված 29. Արտոնություններից և անձեռնմխելիությունից չօգտվող անձինք

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Արտոնություններից և անձեռնմխելիությունից չօգտվող անձինք

1. Հյուպատոսական հիմնարկի աշխատակիցներն ու հյուպատոսական հիմնարկի սպասարկող անձնակազմի աշխատողները սույն Կոնվենցիայի դրույթներով նախատեսված արտոնություններից ու անձեռնմխելիությունից չեն օգտվում, եթե նրանք Ընդունող պետության քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ են, բացառությամբ 18-րդ հոդվածի 2-րդ կետում նախատեսված դեպքերի:

2. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների ընտանիքների անդամներն արտոնություններից ու անձեռնմխելիությունից չեն օգտվում այն դեպքում, եթե հիշյալ անձինք Ընդունող պետության քաղաքացիներ են կամ մշտապես բնակվում են այնտեղ:

3. Մասնավոր տնային աշխատողը չի օգտվում սույն Կոնվենցիայի դրույթներով նախատեսված արտոնություններից և անձեռնմխելիությունից:

4. Ընդունող պետությունը, սակայն, պետք է այդ անձանց նկատմամբ իր իրավազորությունն օգտագործի այնպես, որ անհարկի խոչընդոտներ չստեղծի հյուպատոսական հիմնարկի գործառույթների կատարման համար:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։