Հոդված 30. Հյուպատոսական պաշտոնատար անձանց պարտականությունները
Հոդված 30. Հյուպատոսական պաշտոնատար անձանց պարտականությունները
Հյուպատոսական պաշտոնատար անձանց գործառույթներն են`
1. Ներկայացվող պետության և նրա քաղաքացիների իրավունքների ու շահերի պաշտպանությունը, ինչպես նաև Ներկայացվող պետության քաղաքացիներին օգնություն ցուցաբերելը,
2. Ներկայացվող պետության և Ընդունող պետության միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելը առևտրային, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական, զբոսաշրջության և այլ բնագավառներում,
3. Ընդունող պետությունում քաղաքական, առևտրային, տնտեսական, մշակութային, մարզական, գիտատեխնիկական և այլ բնագավառներում տիրող դրությունը բոլոր օրինական ճանապարհներով պարզելը,
4. Ներկայացվող պետության կողմից թույլատրված մյուս գործառույթների կատարումը, որոնք չեն արգելվում Ընդունող պետության օրենքներով ու կանոններով, կամ որոնց կատարման դեմ Ընդունող պետությունն առարկություններ չունի: