Անցնել բովանդակությանը

Հոդված 31. Քաղաքացիության հարցերով և քաղաքացիական կացության ակտերի գրանցման հարցերով գործառույթները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 31. Քաղաքացիության հարցերով և քաղաքացիական կացության ակտերի գրանցման հարցերով գործառույթները

1: Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի`

ա) Ներկայացվող պետության օրենքներին համապատասխան` ընդունել քաղաքացիական հարցերով միջնորդություններ,

բ) կատարել Ներկայացվող պետության քաղաքացիների հաշվառում,

գ) գրանցել Ներկայացվող պետության քաղաքացիների ծնունդն ու մահը և համապատասխան վկայականներ տալը, Ներկայացվող պետության օրենսդրության համաձայն, պայմանով, որ դա չի հակասի Ընդունող պետության օրենսդրությանը,

դ) Ներկայացվող պետության օրենսդրության համաձայն և, եթե դա չի հակասում Ընդունող պետության օրենսդրությանը, գրանցել ամուսնությունները (պայմանով, որ ամուսնացող երկու անձինք Ներկայացվող պետության քաղաքացիներ են) և ամուսնության վկայական տալ:

2. Սույն հոդվածի 1-ին կետի դրույթները շահագրգիռ անձանց չեն ազատում Ընդունող պետության օրենքներն ու կանոնները պահպանելու պարտականությունից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։