Հոդված 36. Ներկայացվող պետության քաղաքացիներին ներկայացնելը
Հոդված 36. Ներկայացվող պետության քաղաքացիներին ներկայացնելը
Եթե Ներկայացվող պետության քաղաքացին չի կարող իր իրավունքների ու շահերի պաշտպանությունը Ընդունող պետությունում իրականացնել Ընդունող պետությունում համապատասխան օրենքների բացակայության կամ այլ պատճառներով, ապա հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է այդ քաղաքացուն առանց հատուկ լիազորության ներկայացնել Ընդունող պետության դատարանում և այլ մարմիններում կամ նրա պատշաճ ներկայացումն ապահովել այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ քաղաքացին չի նշանակել իր լիազորին կամ չի ստանձնել իր իրավունքների ու շահերի պաշտպանությունը: