Հոդված 38. Օդանավերին օգնություն ցույց տալը
Հոդված 38. Օդանավերին օգնություն ցույց տալը
1. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի հյուպատոսական շրջանի սահմաններում հարկ եղած օգնությունն ու աջակցությունը ցուցաբերել Ներկայացվող պետության օդանավին, որը Ընդունող պետության օդանավակայանում է գտնվում:
2. Հյուպատոսական պաշտոնատար անձն իրավունք ունի օդանավ բարձրանալ, հրամանատարի և անձնակազմի անդամների հետ առնչվել Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան:
3. Հյուպատոսական պաշտոնատար անձը կարող է դիմել Ընդունող պետության իրավասու մարմիններին և նրանց պաշտպանությունը խնդրել Ներկայացվող պետության օդանավին, նրա հրամանատարին, անձնակազմի անդամներին և ուղևորներին վերաբերող բոլոր հարցերում իր պարտականությունների կատարման համար: