Հոդված 45. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների գործառույթների դադարեցումը
Հոդված 45. Հյուպատոսական հիմնարկի աշխատողների գործառույթների դադարեցումը
Հյուպատոսական հիմնարկի աշխատողի գործառույթները դադարեցվում են, մասնավորապես`
ա) Ներկայացվող պետության կողմից Ընդունող պետությանն արված այն ծանուցումներից հետո, որ նրա գործառույթները դադարեցվում են,
բ) էկզեկվատուրան կամ Ընդունող պետության կողմից տրված մեկ այլ թույլտվություն չեղյալ հայտարարվելուց հետո` սույն Կոնվենցիայի 3-րդ հոդվածին համապատասխան,
գ) Ընդունող պետության կողմից Ներկայացվող պետությանն արված այն ծանուցումից հետո, որ Ընդունող պետությունը դադարել է նրան հյուպատոսական անձնակազմի աշխատող ճանաչելուց: