Անցնել բովանդակությանը

Հոդված 8. Հյուպատոսական և բնակելի շենքեր ձեռք բերելը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Հյուպատոսական և բնակելի շենքեր ձեռք բերելը

1. Ներկայացվող պետությունն իրավունք ունի իր անունից կամ իր կողմից լիազորված ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի միջոցով, Ընդունող պետության օրենքներին ու կանոններին համապատասխան և այդ պետության համաձայնությամբ, որպես սեփականություն ձեռք բերել, օգտագործելու համար ստանալ, վարձակալել կամ ցանկացած որևէ ձևով ունենալ`

ա) հյուպատոսական շենքեր, հյուպատոսական հիմնարկի ղեկավարի նստավայր, ինչպես նաև բնակելի շենք ցանկացած հյուպատոսական հիմնարկի և հյուպատոսական հիմնարկի աշխատակցի համար, որն Ընդունող պետության քաղաքացի չէ կամ այդ պետությունում մշտական բնակության վայր չունի,

բ) այդպիսի ցանկացած հյուպատոսական կամ բնակելի շենքերի կառուցման համար նախատեսված հողամաս:

2. Սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված պայմաններին համապատասխան` Ներկայացվող պետությունը կարող է նաև բարելավել այդպիսի հյուպատոսական ու բնակելի շենքերը կամ հողամասը:

3. Ընդունող պետությունը սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված իրավունքներն իրականացնելիս անհրաժեշտության դեպքում համապատասխան օգնություն և աջակցություն է ցույց տալիս Ներկայացվող պետությանը:

4. Սույն հոդվածում ոչինչ չպետք է մեկնաբանել որպես Ներկայացվող պետությունը Ընդունող պետության` շենքերի տեղադրությունն ու կառուցվածքը կարգավորող օրենքներն ու կանոնները, ինչպես նաև քաղաքային պլանավորումը, շրջանայնացումն ու հողօգտագործումը կարգավորող օրենքներն ու կանոնները պահպանելու պատասխանատվությունից ազատող:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։