Հոդված 9. Հյուպատոսական հիմնարկի կողմից իր պարտավորությունների կատարման համար պայմաններ ապահովելը
Հոդված 9. Հյուպատոսական հիմնարկի կողմից իր պարտավորությունների կատարման համար պայմաններ ապահովելը
Ընդունող պետությունը բոլոր հնարավորությունները տալիս է, որպեսզի հյուպատոսական հիմնարկը կատարի իր պարտականությունները: Նա հյուպատոսական հիմնարկի աշխատողների համար ապահովում է իր պաշտպանությունը և բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկում է, որպեսզի հյուպատոսական հիմնարկի աշխատողները կարողանան կատարել իրենց պարտականությունները և, սույն Կոնվենցիայի դրույթներին համապատասխան, օգտվել արտոնություններից և անձեռնմխելիությունից: