Գլուխ 3 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Հոդված 13. Նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մշակումը
Հոդված 13. Նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մշակումը
1. Նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մշակումը թույլատրվում է միայն սույն օրենքով նախատեսված նպատակներով:
2. Բժշկական նպատակներով օգտագործվող նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մշակումը և պետական գրանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Նոր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի մշակումն իրականացվում է միայն պետական պատվերներին համապատասխան և հանձնարարվում է գիտահետազոտական կազմակերպություններին՝ նշված գործունեության համար լիցենզիայի առկայության դեպքում: Եթե մշակված թմրամիջոցը կամ հոգեմետ նյութը ենթադրվում է օգտագործել բժշկական նպատակներով, ապա նրա կլինիկական փորձարկումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: