Գլուխ 4 · ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ ՆՅՈՒԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
Հոդված 30. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը անասնաբուժության մեջ
Հոդված 30. Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործումը անասնաբուժության մեջ
1. Անասնաբուժության մեջ, ինչպես նաև կենդանիների որսի համար օգտագործվող թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ցանկը հաստատում են առողջապահության և գյուղատնտեսության ոլորտների լիազոր մարմինները:
2. Անասնապահության մեջ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի օգտագործման պայմանները և կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: